Բոսթոնում ամերիկացի երգիչները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ Բոսթոն քաղաքում կկայանա հայ կոմպոզիտորների վոկալ երաժշտությանը նվիրված համերգ, որի ժամանակ ամերիկացի երգիչները կկատարեն հայ հեղինակների ստեղծագործողություններ: Այս մասին տեղ եկացնում է Ամերիկայում հայկական թանգարանի պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին հայտնի Bostonian վոկալ անսամբլի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Կոտոյանի, Աճեմյանի, Վարդազարյանի, Արամ և Աշոտ Սաթյանների, Մավիսակալյանի, Սաթունցի, Երզնկյանի, Հեքիմյանի, Ավետիսյանի, Աբրահամյանի և այլոց ստեղծագործողությունները: Միջոցառումների գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Պետրոսյանն է:
Համերգը հնարավոր է դարձել Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում Հայկական թանգարանի համագործակցության շնորհիվ: Մուտքն ազատ է լինելու:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



