Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով
INTERNATIONAL NEWSՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 24-ին ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը կարևորեց դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում և ի նշանավորումն նրա արժեքավոր ավանդի՝ Եժի Նովակովսկուն պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։
Դեսպան Նովակովսկին շնորհակալություն հայտնեց իր գործունեության բարձր գնահատանքի և իր առաքելության ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցության համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



