Ամեն ինչ լոլիկի մասին
LIFEPast.am-ը գրում է.
Լոլիկը քաղցր, համեղ, հյութալի և օգտակար բանջարեղեն է։ Լոլիկը պարունակում է վիտամին A, C, K, B6, ինչպես նաև ֆոլիաթթու և կալիում։ Քիչ քանակությամբ պարունակում է նաև նատրիում, տիամին, նիացին, ֆոսֆոր, պղինձ և մագնեզիում։ Այն հարուստ է մանրաթելերով և ջրով։
Մեկ բաժակ թարմ լոլիկը օրգանիզմն ապահովում է 57,3% C վիտամինի ամենօրյա չափաբաժինը, , 22,4% — վիտամին А-ով, 7,9% — մանրաթելերով, 11,4% կալիումով, 5,6% նիացինով, 7% վիտամին В6-ով և 6,8% ֆոլիաթթվով;
Լոլիկը բարելավում է մաշկը։ Լոլիկի մեջ պարունակվող բետա-կարոտինը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որն էլ կանխարգելում է կնճիռների վաղաժամ առաջացումը։
Լոլիկը ոսկորները ամրացնող հատկությունով է օժտված:
Լոլիկի մեջ պարունակվող կալցիումը ոսկորները դարձնում է ամուր և առողջ։ Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս 40 տարեկանից հետո ավելի շատ լոլիկ ուտել։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



