Արեգ Կյուրեղյանին պատժախցից տեղափոխել են խուց
SOCIETY«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը հուլիսի 22-ին պատժախցից տեղափոխվել է խուց: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ այդ օրը լրացել է Արեգի նկատմամբ նշված պատժի ժամկետը եւ նրան տեղափոխել են խուց:
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանին հուլիսի 12-ին էին տեղափոխել պատժախուց, երբ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելուց առաջ նրա մոտ, ըստ ՔԿՎ հաղորդագրության, հայտնաբերվել էր ածելու սայր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



