Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի նշաններին գրավելու ճանապարհները

LIFE

Խոյ

Ցանկանո՞ւմ եք գրավել Խոյի սիրտը՝ ցույց տվեք նրան, որ կարող եք անել այն ամենն, ինչ նա ցանկանում է։ Այո, դա կարող է բարդ լինել, սակայն հարկավոր է զսպել հպարտությունը և ճկունություն ցուցաբերել։ Պետք չէ ամեն հարցում համաձայնել նրա հետ։ Խոյը պարզապես ցանկանում է, որ ամեն բան իր կանոններով լինի։ Իհարկե, դա քիչ չէ, սակայն միայն այդպես Խոյը կարող է սիրել Ձեզ։ Իսկ վիճելու և մրցակցելու  փորձերը կընկալվեն ճիշտ հակառակ տեսանկյունից։ Որքան էլ Դուք փորձեք ապացուցել, որ բարի նպատակներ ունեք, միևնույն է՝ նա Ձեզ չի լսի։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան ապացուցել, ապա իմացեք, որ Խոյի հետ սերն անհնար է։ 

Ցուլ

Ցուլերն անընդհատ այնպիսի քայլեր են անում, որոնցից մարդկանց մոտ խուճապ է սկսվում։ Մարդիկ հազվադեպ են հասկանում Ցուլերին, բայց եթե դա ստացվի Ձեզ մոտ, ապա Դուք մեծ հնարավորություն ունեք նրանց դուր գալու և սիրտը շահելու։ Ցույց տվեք նրանց Ձեր հիացմունքը, նկատեք նրանք, հաճելի անակնկալ մատուցեք։ Նրանք Ձեր ուշադրության կարիքն ունեն, ինչպես երեխաները երբ ինչ-որ հետքրքիր և արտասովոր բան են անում։ Եվ տաղմարդիկ, և կանայք հաճույք են ստանում նրանից, երբ նրանց նայում են և հիանում։

Երկվորյակներ

Երկվորյակները քնքշություն են սիրում։ Կանայք պաշտում են, երբ նրանց սիրահետում են, ջերմ խոսքեր ասում։ Տղամարդիկ գնահատում են արարքները։ Երկվորյակներին գայթակղելու լավագույն տարբերակն է՝ հույս տալ, ապա հիասթափեցնել, իսկ հետո կրկին վերադառնալ նրանց մոտ։ Այս տեսակ «ալիքավոր» հարաբերությունները կխենթացնեն Երկվորյակին։ Միակ բանը, որի մասին զգուշացնում են աստղերը, հակակրանքն է։ Զգույշ եղեք և չափը մի անցեք, այլապես Երկվորյակները նույնիսկ կդադարեն նայել Ձեր ուղղությամբ։

Խեցգետին

Խեցգետինն ինքը կնկատի Ձեր սերը, սակայն եթե տեսնում եք, որ դա տեղի չի ունենում, ապա փորձեք տպավորել նրանց Ձեր խելամտությամբ, գիտելիքներով։ Հոգ տարեք նրանց մասին, որովհետև նրանք ընտանեկան մարդիկ են։ Ցույց տվեք նրանց, որ Ձեզանից հիանալի ծնող կստացվի։ Մի խոսքով, Դուք ստիպված եք ապացուցել Խեցգետնին, որ արտասովոր, բարի և արտակարգ մարդ եք։

Առյուծ

Առյուծին դուր գալու համար պետք է ջանքեր չխնայեք։ Հարկավոր է հետևել արտաքին տեսքին, լինել ինքնաբավ, հետաքրքիր և խելացի։ Ի դեպ, պարտադիր չէ, որ Առյուծն էլ այդպիսին լինի։ Եվ եթե Դուք չասեք նրանց, որ նրանք ամենա-ամենան են, ապա կարող եք նույնիսկ չմոտենալ։ Այս մարդիկ հաճոյախոսություններ են  սիրում ։ Դուք պետք է սիրեք նրանց, որպեսզի նրանք էլ Ձեզ սիրեն։

Կույս

Կույսերը սիրում են մաքրասեր մարդկանց, որովհետև տանել չեն կարողանում կեղտը, փոշին և խառնաշփոթը։ Եթե Ձեզ կհաջողվի դիմանալ նրանց քարոզներին ու քննադատություններին այս հարցում, ուրեմն՝ կկարողանաք շահել նրանց սիրտը։ Նաև Կույսերը մեծ ուշադրություն են դարձնում սեռական հատկությունների արտահայտմանը։ Կույս կանայք տանել չեն կարող այն տղամարդկանց, որոնք չափից ավելի են հետևում իրենց արտաքին տեսքին։ Նրանց իսկական տղամարդ է հարկավոր։ Կույս տղամարդիկ էլ պարզ և  անպաշտպան  կանանց են սիրում։

Կշեռք

Կշեռքները գնահատում են մարդկանց դիվանագիտությունը, պաշտում են խելացիությունը, սիրում են հասկացող  մարդկանց, որոնք ունակ են հոգ տանել ոչ միայն իրենց անձի մասին։ Եթե Դուք պատրաստ չեք լինել բարի և ճկունություն ցուցաբերել երկխոսության ընթացքում, ապա սա Ձեր տարբերակը չէ։ Կշեռքներին գերելու ամենակարճ ճանապարհը՝ ջերմ զրույցներ, շփում, ընկերություն։ Սկզբում դուք լավ ընկերներ եք դառնում, այնուհետև սիրեկաններ, իսկ հետո ամուսնանում եք։ Այլ կերպ լինել չի կարող։

Կարիճ

Կարիճները Ձեր հաճոյախոսությունների կարիքն ունեն ոչ թե նրա համար, որ ինքնահավան են և էգոցենտրիկ, այլև հակառակը՝ հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականի պատճառով։ Սակայն այս մարդկանց հետ շփման ընթացքում անընդմեջ հաճոյախոսելը կարող է նյարդայնացնել Ձեզ։ Թեև, եթե Կարիճը Ձեզ հավատում է, վստահում է, գնահատում և նկատում է Ձեր քայլերը, ապա կլինի լավագույն զուգընկերը, ընկերը, սիրեկանը։

Աղեղնավոր

Աղեղնավորները ամենաինքնուրույն էակներն  են։ Դեռ փոքրուց նրանք ինքնուրույն գումար են վաստակում, ունեն սեփական կարծիքը ցանկացած հարցում։ Սիրո հարցում ավելի լավ է չխանգարել Նրանց։ Նրանց վրա տպավորություն թողնելու համար հարկավոր է հիանալ, հաճոյախոսել, սակայն շատ երես չտալ։ Նրանք հարաբերությունների մեջ ազատություն  եւ հավասարություն են ուզում։ Նրանց պետք է այն մեկը, որն ունակ կլինի չխանգարել։ Ցույց տվեք նրանց, որ անկախ եք և պատրաստ եք տալ այն ազատությունը, որի մասին նրանք երազում են և պատրաստ չեն կորցնել։

Այծեղջյուր

Այս մարդիկ շատ փակ են և ինքնամփոփ։ Շատ դժվար է անցնել նրանց գերելու ճանապարհը ՝ այն բավականին երկար է և լի՝ խոչընդոտներով։ Սակայն հավանականություն կա։ Այծեղջյուրներին հարկավոր է կամ միանգամից առաջարկություն անել, կամ՝ իսկույն համաձայնվել։ Նրանք պաշտում են խոնարհությունն ու վստահությունը։ Այս մարդիկ փորձում են ամուսնանալ մեկ անգամ և ընդմիշտ։ Այնպես որ, ստիպված եք ապացուցել Ձեր հավատարմությունը։ 

Ջրհոս

Ջրհոսները միայն թվում են ինքնավստահ։ Հոգու խորքում նրանք շատ խոցելի են և միշտ մտածում են, որ իրնեց հետ ինչ-որ բան այն չէ։ Ցույց տվեք, որ գիտեք նրանց մասին ամեն բան։ Ապացուցեք, որ նրանք գեղեցիկ են, խելացի և տաղանդավոր։ Ուշադրություն մի դարձրեք նրանց կատակներին և վիրավորական արարքներին։ Սա է նրանց էությունը, և այն փոխել հնարավոր չէ։ Ջրհոսները սիրում են խելացի, խենթ մարդկանց, որոնք, սակայն, ունեն իրենց սկզբունքները։

Ձկներ
Ձկները հաճախ են  փոխում իրենց նախընտրությունները, իսկ հետո չեն կարող հստակ ասել՝ դուր եք գալիս Դուք իրենց, թե ոչ։ Ելնելով այսքանից, Ձեզ հարկավոր է ուժեղ բնավորություն, որը կօգնի հանդուրժել նրանց՝ անընդմեջ փոփոխվող մելանխոլիկ տրամադրությունը, և տաղանդ՝ բառի բուն իմաստով։ Ձկներն արտասովոր մարդկանց են սիրում։ Ձեզ մնում է պարզապես գուշակել կամ իմանալ, թե ինչպիսին են Ձկները Ձեր հետ։ 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan