Չինաստանը Հարավ-Չինական ծովում ստորջրյա ռոբոտ է փորձարկել
INTERNATIONAL NEWSՉինաստանի կողմից մշակված «Տանյսո» ստորջրյա ռոբոտը առաջին փորձարկումն է անցել Հարավ- չինական ծովում, հայտնում է «Սինհուան»։
«Տանյսո» ռոբոտը, որը 3․5 մ երկարություն ու 1․5 մ լայնություն ունի, ունակ է 4․5 հազար մետր խորասուզվել ջրի մեջ։ 20 ժամվա ընթացքում ռոբոտը իրականացնելու է համատեղ գործողություն ինքնակառավարվող «Ֆասյան» խորջրյա սարքի հետ միասին։
Չինական «Կեսյուէ» նավը նախօրեին դուրս է եկել Սյամեն նավահանգստից ու շարունակել գիտարշավը Հարավ-չինական ծովում։
Գիտարշավի առաջին փուլի ընթացքում Չինաստանի կողմից մշակված 12 ստորջրյա պլաներները գիտական դիտարկումներ են արել Հարավ- չինական ծովում՝ փոխանցելով տվյալները իրական ժամանակում։ Դա ստորջրյա պլաներների ամենախոշոր խումբն է, որոնք իրականացրել են միաժամանակյա դիտարկումներ տվյալ տարածքում։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



