Զովացուցիչ ըմպելիք՝ սուրճի սիրահարների համար
LIFEՍուրճի ոչ մի սիրահար չի կարող իր օրը պատկերացնել առանց սուրճի մի քանի գավաթների: Բայց ամռան տապին պետք է գտնել սուրճի այլընտրանքային տարբերակ, որպեսզի այն հոգեպես ջերմացնի, իսկ ֆիզիկապես՝ զովացնի:
Զովացուցիչ ըմպելիք «Բանանով սուրճ»
Բաղադրիչներ
1. Սուրճ (թունդ) – 350 մլ
2. Պաղպաղակ – 100 գ
3. Բանան – 1 հատ
4. Դարչին – 1 պտղունց
5. Քերած շոկոլադ
Պատրաստման եղանակը
1. Եփել սուրճը, մի փոքր սառեցնել, ինչից հետո ավելացնել պաղպաղակը:
2. Բանանը վերածել խյուսի, ավելացնել պաղպաղակով սուրճի մեջ, բլենդերով հարել:
3. Բաժակի մեջ լցնել մանրացված սառույց, այնուհետև ավելացնել ըմպելիքը:
4. Զարդարել դարչինով և քերած շոկոլադով:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



