Վայոց ձորի մարզում 4 բալանոց երկրաշարժն զգացել են մի քանի բնակավայրում
SOCIETYՍույն թվականի հուլիսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 24-ին 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.690 և արևելյան երկայնության 45.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Վայք քաղաքից 6 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգիս, Արտաբույնք, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձոր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



