Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2019 թվականին
INTERNATIONAL NEWSԲրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ 25-րդ ֆիլմը կինոթատրոնների էկրան կբարձրանա 2019 թվականին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Կինոժապավենը, որը դեռևս չունի անվանում, կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 8-ին: Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու 007 գործակալի դերում: Metro-Goldwyn-Mayer և Eon Productions կինոընկերությունները տեղեկացրել են, որ նոր ֆիլմի մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Բոնդիանա»-ի սցենարիստներն են Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:
Վերջին ֆիլմերում Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորած Դենիել Քրեյգը հրաժարվել էր 68 մլն ֆունտ ստերլինգից ևս երկու ֆիլմում նկարահանվելու համար:
«Բոնդիանա»-ի առաջին ֆիլմի՝ «Dr. No»-ի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 5-ին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



