Կալիումն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների վերջին հետազոտությունների արդյունքները, որոնք պնդում են, որ կալիումը համարվում է անհրաժեշտ հանքանյութ մարդու օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, և կալիումի քանակի նույնիսկ չնչին շեղումը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:

Կալիումն ապահովում է աղա-ջրային հաշվեկշիռը, որից կախված է սրտի աշխատանքը և ռիթմը, մկանների տոնուսը և նյարդային համակարգի գործունեությունը: Կալիումն է պատասխանատու օրգանիզմում աղերի, թթուների և ալկալիների առկայության համար: Այն պակասեցնում է այտուցների առաջացման հավանականությունը և խթանում է ֆերմենտների արտադրումը:

Կալիումի աղերը ապահովում են բոլոր փափուկ հյուսվածքների, մկանների, սրտի, անոթների և մազանոթների, ուղեղի հյուսվածքների, լյարդի, երիկամների ճիշտ աշխատանքը: Այն կարգավորում է արյան ճնշումը, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



