Դեպրեսիայի անդառնալի հետևանքը
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում գիտնականների՝ վերջին շրջանում անցկացրած հետազոտությունները, որոնք պարզել են, որ դեպրեսիվ մտքերը և հոգեկան ճնշված վիճակը բացասական են ազդում մարդու աշխատանքային հիշողության վրա։ Դեպրեսիվ տրամադրությամբ տառապելու դեպքում տեղեկությունը հիշելու ունակությունը 30% -ով կրճատվում է:

Գիտնականների կողմից կատարված հետազոտութանը մասնակցել են 75 ուսանողներ: Փորձի առարկա է դարձել մշտապես ուսուցման գործընթացում գտնվող երիտասարդների հիշելու ունակությունը։
Կամավորները բաժանվել են երկու խմբի․ նրանք ովքեր դեպրեսիայի հակում ունեն և նրանք, ովքեր դեպրեսիայի մեջ չեն։ Փորձի միջոցով ստուգվում է մասնակիցների հիշողությունը։
Ուսանողներին ցուցադրել են որոշակի թվային հաջորդականություն, որից հետո նրանց բացասական բնույթի տեղեկություն են հաղորդել։ Այնուհետև փորձի մասնակիցները պետք է վերարտադրեին ավելի վաղ ցուցադրված թվերը։
Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնց դեպրեսիվ մտքեր էին պարտադրել 31% - ով ավելի վատ են կարողացել կրկնել թվերի հաջորդականությունը, քան նրանք, ովքեր վատ տրամադրություն չեն ունեցել։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



