Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Մարիան, առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում. մանրամասները պատմում է Արմենը

PHOTO

BlogNews-ը գրում է.

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հուլիսի 31-ից կհեռարձակվի «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելը, որի մասին BlogNews.am-ն արդեն պատմել է: Հեռուստանովելում նկարահանվել են Քրիստինա Եղոյանը, Կարեն Ասլանյանը, Յուլիա Ֆինկը, Նարեկ Հայկազյանը, Գագիկ Մադոյանը, Լևս Դավթյանը, Շուշան Երիցյանը և առաջին անգամ նկարահանվել  է Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Մարիան:

«Ես երբեք ցանկություն չեմ ունեցել իմ երեխաներին ինչ-որ տեղ նկարահանելու և ոչ էլ մտածել եմ դրա մասին: Ես արդեն մոտ քսան տարի է՝ հեռուստատեսության հետ կապ ունեմ, բայց երբեք նման միտք չի եղել, ասեմ ավելին՝ երեխաներս էլ չեն ուզել: «Դեպի երազանք» հեռուստանովելում եղավ հետևյալ իրավիճակը. պետք էր այդ տարիքի աղջիկ երեխա, և մեր նկարահանող անձնակազմն ասաց՝ Մարիային փորձենք: Ես երեխային բերել եմ քասթինգի և ամեն ինչ թողել նկարահանող խմբի վրա, ասացի՝ դուք ինքներդ ընտրեք»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Արմենը։

Մարիան դրական կերպարում է, նա գլխավոր հերոսի՝ Կարեն Ասլանյանի փոքրիկ քույրն է: Նա փոքր կապող օղակ է, ով նպասում է, որ գլխավոր հերոսները միասին լինեն: Չնայած նրա մոր կերպարում ներկայացող Յուլիա Ֆինկը մի քիչ բացասական կերպարում է, բայց Մարիան հաճախ շատ հարցերում չի համաձայնվում մայրիկի հետ:

Արմենը նշում է, որ Մարիան բավականին ոգևորված էր գնում նկարահանումների. «Նրան շատ դուր էր գալիս ամբողջ ընթացքը։ Ի դեպ, կային բավականին ծանր տեսարաններ, բայց երբեք չէր դժգոհում: Մարիան իր էությամբ բավականին հարմարավող երեխա է, և եթե նրան ինչ-որ բան դուր է գալիս, ապա սիրով է անում: Անգամ երբ նկարահանումներից հոգնած տուն էր վերադառնում, հարցնում էի՝ ինչպես անցավ, միշտ ուրախ էր պատասխանում։ Նա նկարահանման հրապարակում էլ բոլոր դերասաններից աշխույժ էր մնում մինչև վերջ: Մարիան անգամ տանը փորձում էր իր տեքստերը։ Մի օր եկավ, ասաց. «Կլինի՞ ես հիմա խաղամ, իսկ դու նայես»: Միայն մի անգամ եմ խորհուրդ տվել և ուղղորդել եմ։ Դա եղել է առաջին նկարահանման ժամանակ, երբ ամենաշատն էր մտածում՝ ինչպես կանցնի»: 

Ի դեպ, Արմենը դստեր մասնակցությամբ կադրերն արդեն դիտել է, իսկ այն հարցին՝ ինչպես է գնահատում որպես պրոդյուսեր, նշում է. «Օրինակ, եթե ես պարզապես տեսնեի այդ երեխային ինչ-որ ֆիլմում, ինձ դա դուր կգար, բայց եթե ինձ դուր չգար, առաջին նկարահանումից հետո պարզապես կդադարեցնեի նրա նկարահանումը և չէի թողնի՝ հետագայում նկարահանվեր»:

Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են, և ինչպես Արմենն է նշում, դուստրը հիմա սպասում է եթերին. «Նա ոչինչ չի տեսել, հիմա սպասում է՝ տեսնի, թե եթերում ինչպիսին է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts