Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2018 թվականից հանդես կգա Macron-ով
SPORTԻտալական «Macron» ընկերությունը հուլիսի 21-ին դարձել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական գործընկերը: Մինչ այդ ՈւԵՖԱ-ն համագործակցում էր գերմանական «Adidas»-ի հետ:
Գալիք տարվա ապրիլից իտալական ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցող հավաքականներին խաղաշապիկներ կտրամադրի:
Նոր խաղաշապիկներ կտրամադրվեն Անդորրայի, Հայաստանի, Բելառուսի, Կիպրոսի, Ֆարերյան Կղզիների, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի և Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիաներին:
Մի քանի շաբաթ առաջ «Adidas» ընկերությունը քննադատվել էր վերոնշյալ հավաքականներին նմանատիպ խաղաշապիկներ տրամադրելու համար:
«Macron»-ը վստահեցրել է, որ յուրաքանչյուր հավաքական կունենա հատուկ պատրաստված խաղաշապիկ:
Ըստ կողմերի համաձայնության՝ «Macron»-ը խաղաշապիկներ կտրամադրի հավաքականներին 2018-2020 և 2020-22 մրցաշրջանների համար:
Այսպիսով, ՈւԵՖԱ-ի նախաձեռնության շնորհիվ ֆեդերացիաները կտնտեսեն մոտ 300 հազար եվրո: