Վթար Երեւանում. մեքենան շրջվել է. վարորդին դուրս են բերել եւ տաքսիով հասցրել հիվանդանոց
SOCIETYԵրեւանում, այսօր հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում BYD մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել եւ կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 39-ամյա վարորդ Սեւակ Մ.-ն խանութ սրահի աշխատակիցների եւ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տաքսու վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով կոտրվել են ավտոմեքենայի ձախ առաջին եւ հետեւի անվահեծանները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



