Մոսկվայում տղամարդը բնակելի շենքի պատուհանից կրակ է բացել անցորդների վրա
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա բնակելի շենքի տան պատուհանից, այս մասին հայտնում է moslenta.ru-ն։
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել տղամարդուն։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները նախ արգելափակել են բոլոր այն փողոցների ելքերը, որոնցով հանցագործը կարող էր փախուստի դիմել, այնուհետև փրկարարների օգնությամբ նրանց հաջողվել է ներթափանցել տուն և ձերբակալել կրակող տղամարդուն։
Տան խուզարկման ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է նաև օդամղիչ ատրճանակ և նռնակ հիշեցնող զենք։
Դեպքի պատճառով տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



