Ներկայումս թուրքական իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու հայկական հարցով. քաղաքագետ
INTERNATIONAL NEWSՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առաջիկայում դրական փոփոխություններ չի ակնակալում հայ-թուրքական հարաբերություններում: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցությունը տանում է ծայրահեղազգայնականության ուղով, որն ավելի ակնհայտ է դառնում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես: Ներկայումս թուրքական իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու հայկական հարցով, իսկ մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի մեր սահմանների անմիջական հարևանությամբ ընթացող թուրք-քրդական պատերազմը»,- հայտնեց նա`
Քաղաքագետը հավելեց, որ թուրքական ուղղաթիռների կողմից հայ-թուրքական սահմանի հատումը, ամենայն հավանականությամբ, եղել է պատահականության արդյունք: «Եթե դա արվել է մտածված, ապա ես կարծում եմ, որ մեր կողմից պետք էր բարձրաձայնել այդ փաստը` դիվանագիտական սկանդալի մակարդակով, քանի որ Հունաստանը նմանատիպ դեպքերում նույնպեսդժգոհություն է արտահայտում` չնայած այն փաստին, որ Թուրքիայի հետ միասին հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը»,-պարզաբանեց Մելիք-Շահնազարյանը:
Ավելի վաղ` ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ, Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքականկողմից փորձե լ էր ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը, որին ի պատասխան Անկարայի կարգավարը պնդել էր, թե ռազմականուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով:



