Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


430 հազար զբոսաշրջիկի զարմացրած «Տաթևեր» ճոպանուղին հինգ տարեկան է

SOCIETY

«Տաթեւեր» ճոպանուղին արդեն հինգ տարեկան է: Հինգ տարի առաջ` 2010 թվականի հոկտեմբերի 16-ին գործարկվեց աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ անցնելով Որոտանի կիրճի վրայով եւ հնարավորություն ընձեռելով Հալիձորից Տաթեւի միջնադարյան վանական համալիր հասնել կարճ, հարմարավետ օդային ճանապարհով: 

Գործարկումից ի վեր ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղեւոր, միայն այս տարվա ինն ամիսների ընթացքում՝ շուրջ 90 հազար այցելու: Մինչեւ ճոպանուղու կառուցումը տարեկան Տաթեւ այցելողների թիվը չէր գերազանցում 7 հազարը: 

Հինգ տարիների ընթացքում ճոպանուղին յուրօրինակ խթան է դարձել տարածաշրջանի զարգացման համար: Զբոսաշրջային հոսքերի աճը նաեւ նպաստել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը. վերջին հինգ տարվա ընթացքում Գորիսում բացվել է 10 նոր հյուրանոց, վանական համալիրի հարակից համայնքներում գործում են շուրջ երկու տասնյակ հյուրատներ, սպասարկման այլ օբյեկտներ:

«Տաթեւեր» ճոպանուղին նաեւ տեղի բնակիչների համար աշխատատեղերի, գյուղմթերքի իրացման, զբոսաշրջային առաջարկների մշակման նոր հնարավորություններ է ստեղծել: Ճոպանուղու շուրջ 60 աշխատակիցների մեծ մասը տեղացիներ են:

«Ճոպանուղու շնորհիվ Տսթեւը դարձել է Հայաստանի ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկը եւ իր առանձնահատուկ տեղն ունի զբոսաշրջային գործակալությունների փաթեթներում: Այն նաեւ նպաստում է հանրապետության «Հարավային միջանցք» ուղղության զարգացմանը, քանի որ դեպի Տաթեւ ուղեւորվող զբոսաշրջիկները ճանապարհին կանգ են առնում Խոր Վիրապում, Նորավանքում, Արենիում եւ Զորաց քարերում, օգտվում են մատուցվող տարբեր ծառայություններից», - նշում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը: 

Ինչպես  տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի հանրային կապերի բաժնից, «Տաթեւեր»-ի առաջին հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը շնորհակալագրեր հանձնեց զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության եւ Տաթեւը՝ որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու գործում ունեցած ներդրման համար:

«Մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում ճոպանուղու սպարարկմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների ներդրմանը: Գարնանը ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, իսկ ամռանը, զբոսաշրջային ամենաակտիվ շրջանում, գործարկվեց տոմսերի վաճառքի օնլայն համակարգը՝ էապես հեշտացնելով տոմսերի ձեռք բերման գործընթացը»,- նշում է «Տաթեւեր»-ի տնօրեն Վահե Բաղդասարյանը՝ ընդգծելով , որ ճապանուղու աշխատակիցների համար մշտապես վերապատրա ստման դասընթացներ են կազմակերպվում՝ մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով: 

«Տաթեւեր» ճոպանուղին կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այնգրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս)կառուցված ճոպանուղի:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank