Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն անցավ եզրափակիչ
SPORTՀունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցավ եզրափակիչ,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցեց 23.72 արդյունքը։ Եզրափակչի մեկնարկը կտրվի վաղը։
Թենիսիստներ Արթուր Սողոյանը և Յուրի Մարտիրոսյանը զուգախաղում պարտվեցին Իտալիայի ներկայացուցիչներին, վազորդ Դավիթ Մարտիրոսյանին չհաջողվեց կիսաեզրափակիչ անցնել 400 մ վազքում։
Այս պահին մրցում են մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես ու Հենրիկ Երանոսյաննեը, թենիսիստներ Եվա Ավանեսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը (զուգախաղ)։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



