Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ին իրազեկել է թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու մասին

INTERNATIONAL NEWS

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իրազեկել է թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքի մասին և ակնկալում է նրա արձագանքը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում պատվիրակներին հնարավորություն է տրվել Õ �արցեր ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, սակայն քանի որ յուրաքանչյուր պատվիրակությունից մեկ անձի է հնարավորություն տրվել հարց տալ, իսկ հայկական պատվիրակությունից հարց է հնչեցրել Կորյուն Նահապետյանը, ուղղաթիռների վերաբերյալ հարցն իրեն չի հաջողվել հնչեցնել լիագումար նիստի ընթացքում: «Ես նիստից հետո միջանցքով հասա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետևից և նրան հարց ուղղեցի թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից  հայկական օդային սահմանը խախտելու մասին: Նա զարմացած դեմք ընդունեց և ասաց, որ տեղյակ չէ այդ մասÕ �ն: Նա խնդրեց իրեն գրավոր հարց ուղարկել՝ խոստանալով անպայման արձագանքել: Ես գրավոր հարցն ուղարկեցի ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Ես այդ մասին տեղեկացրի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ներկայացրեցի գրավոր հարցը և խոստում ունեմ, որ պատասխանն անպայման կլինի»,-  ընդգծեց Պողոսյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ պատասխանից հետո կորոշեն, թե ինչ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե այդ հարցի շուրջ աղմուկ բարձրացնելն է, այլ ձևավորել այնպիսի իրավիճակ, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան դասեր ստանան, որ նման բաներն այլևս չկրկնվեն: «Եթե մի կառույց իսկապես գնահատում է իր անդամ երկրների սահմանների անձեռնմխելիությունը և պատրաստ է դրա համար ամեն ինչ անել, ապա նա պետք է սկսի իր օրինակից; ՆԱՏՕ-ն առաջինը պետք է ներողություն խնդրեր այդ դեպքի համար՝ անգամ եթե այդ խախտումը պայմանավորված է եղել եղանակային վատ պաÕ �մաններով: Իսկապես շատ հավանական է, որ հենց եղանակային վատ պայմանների պատճառով են ուղղաթիռները խախտել Հայաստանի օդային սահմանը,սակայն ես կցանկանայի լսել հենց ՆԱՏՕ-ի գնահատականն այս միջադեպին, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար»,- ընդգծեց Պողոսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակ գնահատական տա թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի  օդային սահմանը խախտելու դեպքին: «Ինչպես գիտեք, այդ միջադեպի հետ կապված Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետը տվել է պարզաբանում: Հարցում է ուղարկվել Թուրքիա. Անկարայից ստացված պատասխանից պարզվել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով է, որ մարտական ուղղաթիռները հատել են Հայաստանի օդային սահմանը: Ô �եպքն ինքնին արտառոց է և մտահոգիչ: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ երկիր է Թուրքիան, պետք է արձագանքի այս դեպքին, հստակ պարզաբանումներ պետք է տրվեն: Կարծում եմ, որ իրավիճակը սրելու կարիք չկա, սակայն մենք պետք է բարձրացնենք մեր զգոնությունը, հստակ հասկանանք, որ մենք պետք է կարողանանք մեր սահմանները պաշտպանել»,- ընդգծեց Նահապետյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգը պատրաստ են դիմակայել նման ոտնձգություններին, եթե դրա կարիքը զգացվի:

 

The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026