«Նարվա» շախմատի դպրոցում կանցկացվի ԶԼՄ-ի շախմատի թիմային անդրանիկ մրցաշարը
SPORT«Նարվա» շախմատի դպրոցում հուլիսի 29-ին ժամը 10.30-ին անցկացվելու է առաջին թիմային շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ: Մրցաշարի գլխավոր հովանավորն է «Նարվա» շախմատի դպրոցը, իսկ կազմակերպիչները հանդիսանում են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան եւ «Նարվա» շախմատի դպրոցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարը կանցկացվի մեկ օրում արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:
Թիմերը կմրցեն շրջանային մրցակարգով: Մրցումները կսպասարկեն«Նարվա» շախմատի դպրոցի փորձառու մրցավարները: Հաղթող թիմը կպարգևատրվի գավաթով, իսկ թիմի անդամները՝ մեդալներով եւ դիպլոմներով, 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կստանան մեդալներ եւ պատվոգրեր հովանավորի կողմից:
Յուրաքանչյուր թիմ իր կազմում պետք է ունենա 3 լրագրող, որոնք կարող են լինել կամ մեկ կամ էլ տարբեր ԶԼՄ-ներից, տալով իր թիմին կամ ԶԼՄ-ի, կամ էլ այլ անվանում: Մրցաշարին մասնակցել ցանկացողները կարող են դիմել tigranhov
Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն «Նարվա» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Երկրորդ մցաշարը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայում 2016 թվականի հոկտեմբերի 29-ին: Իսկ երրորդ շախմատային անհատական մրցաշարը ԶԼՄ-ների միջեւ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը2017 թվականի փետրվարի 25-ին: Բոլոր 3 մրցաշարերում հաղթող ճանաչվեց Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից: