Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Հացպանյան. «Աթեշյանը փորձում է համայնքի միամիտ անձանց վրա հենվելով՝ լեգիտիմացնել իր թեկնածությունը դնելու հնարավորությունը»

SOCIETY
Երեկ տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է Արամ Աթեշյան (արքեպիսկոպոս) անունով թուրքերեն էջ: Հացպանյանը դիտելով էջը և Աթեշյանի բառապաշարին ծանոթ լինելով՝ հասկացել է, որ իր ընթերցածները Արամ Աթեշյանի հետ որևէ կապ չունեն: Ըստ Հացպանյանի՝ եթե էջը Աթեշյանի անունով է, դա դեռ չի նշանակում, որ վերջինս է այն վարում ու իրեն ուղղված հարցերին պատասխանում: Ըստ Հացպանյանի՝ Աթեշյանի էջում բազմաթիվ գրառումներ կային, որտեղ ասվում էր, թե չար լեզուներն իրենից բամբասում են ու վարկաբեկում:
 
«Աթեշյանի էջում կարդում եմ՝ «Ասում են, որ 11 հատ կնիկ ունեմ, չէ ես 8–ն ունեմ 11–ի տեղը: Ասում են, որ ես ամեն երկրում մի քանի հատ զավակ ունեմ»: Անհեթեթ, անլուրջ բաներ: Գրառումներ կան, թե իբր ինքը պոռնո վեբ–կայքեր հաճախելու համար ոստիկանության կողմից ձերբակալվել է, իսկ Աթեշյանն ասում է՝ գնացեք Թուրքիայի ոստիկանություն և հարցրեք՝ Արամ Աթեշյանի անունը առնչվե՞լ է նման բաների հետ,– ասաց Հացպանյանը՝ շարունակելով,– նման մեղադրանքներ չեն էլ եղել երբևէ: Չգիտեմ հորինում է, թե չէ: Ասում է՝ չար լեզուներն ասում են, որ... ու տակը շարում է: Գրում է, թե ինքը այդպիսի բաներ չի արել, սակայն ամեն ինչում իրեն մեղադրում են, բայց ինքն է Աղթամարի եկեղեցին վերականգնել, խաչը ինքն է դրել, պատարագներն ինքն է մատուցել, ինչը լրիվ հեքիաթ է: Լրիվ հակառակն է. խաչը չդրվեց հենց իր պատճառով, պատարագները չմատուցվեցին իր պատճառով: Այնքան շատ մեղքեր ունի այս մարդը»:
 
Հացպանյանը նշում է, որ «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանի ձեռագիրն է տեսնում այս ամենի մեջ: Բայց ասում է, թե նման կիրթ անձնավորությունն այսպիսի անկիրթ բան չէր անի՝ հավելելով, որ տիկին Մաքրուհին ուներ մի եղբայր, ով Թուրքիայից էր փախել, որի պատճառները այս շաբաթ կհրապարակվեն:
 
«Դրանից հետո հավանաբար տիկին Մաքրուհին էլ փախուստի կդիմի եղբոր մոտ՝ Լոս Անջելես: Գևորգ Հակոբյան անունով անձնավորությունը այս էջի հիմնական հեղինակն է: Այսինքն՝ Արամ Աթեշյան էջը չի պատկանում Արամ Աթեշյանին, ասեմ ավելին՝ Աթեշյանը չի հասկանում համակարգչից, չի կարող միացնել այն, գրառում անել: Ասում են՝ չարիքներից ամենամեծը տգիտությունն է, և դժբախտաբար վերջին 9 տարիներին Կ.Պոլսի պատրիարքարանը տառապում է այս միանձնյա բռնազավթում կատարած մարդուց»,– նշում է նա:
 
Սարգիս Հացպանյանը այս ամենի հետ կապված իր ենթադրություններն ունի: Ասում է, որ Կ.Պոլսում շատերի հետ է խոսել, և բոլորը միաբերան նշում են, որ Աթեշյանի կողմից արված այս քայլը՝ ֆեյսբուքյան էջ ստեղծելը, մի նպատակ ունի. Աթեշյանն այսօր հասկանում է, որ այլևս անգամ 0,01% շանս չունի պատրիարքական ընտրություններին մասնակից դառնալով քվե ստանալ:
 
«Եթե թեկնածությունն առաջադրեց, դա իր վերջին խայտառակությունն է լինելու: Ասում են՝ խեղդվողը փրփուրներից է կախվում: Երևի սա իր վերջին ճիգն է: Փորձում է իր ով լինել դեռևս չբացահայտած համայնքի միամիտ անձանց վրա հենվելով մեկ կամ երկու պատգամավորի հարց լուծել, որ գոնե լեգիտիմացնի իր պատգամավորության թեկնածությունը դնելու հնարավորությունը:
 
Ես երեկ եղել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հանդիպել եմ Կ.Պոլսի պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հետ: Ժամեր շարունակ խոսել ենք, ինքը ևս զարմացած էր: Ասում է՝ Աթեշյանը շաբաթը 2–3 օրով գալիս է պատրիարքարան ու իր փոքրիկ սենյակում փակվում, զանգում է այստեղ–այնտեղ, 40 րոպե ժամավաճառ լինելուց հետո թողնում, գնում է: Իրեն ոչ ոք չի բարևում, բոլորից անտեսված է»,– նշեց նա:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive