Շրի Լանկայում խեղդվելուց փրկել են բաց ծով դուրս եկած փղերին (ֆոտոշարք, տեսանյութ)
PHOTOThe Daily Mail պարբերականի հաղորդմամաբ, օրերս Շրի Լանկայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները իրականացրել են 12 ժամանոց փրկարարական բավականին բարդ օպերացիա, որի շրջանակում խեղդվելուց են փրկել բաց ծով քշված 2 փղի:

Աղբյուրի հաղորդմամբ, բաց ծով քշված կենդանիներին տեղացիները նկատել են ափից 1 կմ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ նրանք փորձել են անցնել Կոկիլայ ծովախորշը, սակայն ալիքները նրանց բաց ծով են քշել:

Պարզվում է, որ վերջին շրջանում նմանատիպ ևս մեկ դեպք է տեղի ունեցել:

Փրկարարական օպերացիայի ժամանակ ջրասուզորդները կենդանիներին կապել են ամուր ճոպաններով, այնուհետև փղերին քաշել են մինչև ափ, այնուհետև բաց են թողել:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



