Yerevan, 09.November.2026,
00
:
00
BREAKING

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատվիրակներն իրենց մտահոգությունն են ներկայացրել ԼՂ հակամարտության մասին ձևակերպումների վերաբերյալ

INTERNATIONAL NEWS

 ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «ՆԱՏՕ-ն  և Ռուսաստանը. Եվրատլանտյան անվտանգությունը» խորագրով զեկույց, որում անընդունելի դրույթներ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հայկական պատվիրակության անդամները հարցի քննարկման ընթացքում իրենց մտահոգությունն են արտահայտել վիճահարույց դրույթներ ի վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ: «Զեկույցի հեղինակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ որոշակի դրույթներ էր ներառել այդ զեկույցում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մենք դրանց վերաբերյալ ներկայացրել ենք մեր մտահոգությունները և առաջարկները ինչպես գարնանային նստաշրջանի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող նստաշրջանում: Այս զեկույցը վերաբերում է Ռուսաստանի և Եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, և Ռուսաստանի հետ կապված ներկայացվել են որոշակի ձևակերպումներ, որոնք առնչվում են նաև Լեռնային Ղարաբաղի հաÕ �ամարտությանը: Մասնավորապես, խոսքն այս հակամարտության վրա Ռուսաստանի ազդեցության, հակամարտության ծագման և ներկա փուլի մասին է: Հակամարտությունը ներկայացված է նաև ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում»,- նշեց Նահապետյանը:

Նա ընդգծեց, որ առաջին հերթին հայկական պատվիրակության կողմից արձանագրվել է, որ պետք չէ նույն «զամբյուղում դնել» բոլոր հակամարտությունները և հաշվի չառնել դրանց արմատները, բանակցային գործընթացը: «Այդ առումով ներկայացել է առաջարկ, որպեսզի զեկույցում ներկայացվեն ճիշտ ձևակերպումներ: Զեկուցողը նպատակահարմար չգտավ հաշվի առնել մեր առաջարկները և դրանց հիման վրա վերանայել զեկույցը: Սա ընդամենը զեկույց է, որն ընդունվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից, որը բնավ չի արտացոլում ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորո շումը: Այն անգամ չի ներառվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վոեհաժողովի կողմից ընդունված որևէ բանաձևում: Սակայն, այդուհանդերձ, մենք պետք է արձանագրենք, որ կան մտահոգություններ զեկույցում առկա առանձին ձևակերպումների շուրջ: Մենք հետագայում էլ մեր գործընկերների հետ աշխատանքներ պետք է տանենք, որպեսզի նման ձևակերպումները, որոնք խոչընդոտելու են հակամարտության կարգավորմանը և վնաս են հասցնելու խաղաղ լարգավորման գործընթացին, տեղ չգտնեն համապատասխան զեկույցներում»,- եզրափակեց Նահապետյանը՝ հավելելով, որ զեկույցի հեղինակն իր հետ մասնավոր զրույցնÕ �րում նշել է, որ իրենք ԼՂ հակամարտության վերաբերյալ առանձին շեշտադրումներ անելու մտադրություն չունեն և խնդիրը վերաբերում է բացառապես Ռուսաստանին:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ այդ զեկույցի հեղինակն ընդունել է իր սխալները, որ թույլ են տրված զեկույցում, սակայն նշել է, որ դա ընդամենը Ռուսաստանի գործողություններին սուր ձևակերպումներ տալու մեջ է: «Յուրահատկությունն այն է, որ ձևակերպումներն ավելի շատ ակադեմիական ճշմարտությունն արտահայտելու խնդիր ունեն: Նրանք գրել են, որ Ռուսաստանն է ծնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դա այնպես է գրված, կարծես թե երեկ է ծագել այդ Õ �ակամարտությունը: Նրանք մոռացել են, որ խնդիրը պատմական հիմքեր ունի, որ արմատները գալիս են դեռ 1918-1920թթ.: Մենք նաև ասել ենք, որ հակամարտության կարգավորման մասին խոսելիս հարկավոր է անդրադառնալ Մինսկի խմբին, որտեղ, Ռուսաստանից բացի, համանախագահում են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Այստեղ պարզ է դառնում, որ նրանց ավելի շատ պետք էր Ռուսաստանին քննադատել զեկույցում»,- ասաց պատգամավորը:

Պողոսյանը նաև հայտնեց, որ քննարկման ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված զեկույցում առկա ոչ ճիշտ ձևակերպումների հետ: Կորյուն Նահապետյանին փորձել է պատասխանել ադրբեջանական պատվիրակության անդամը, սակայն նիստը նախագահողն ընդհատել է նրան: Թևան Պողոսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում արդեն հոգնել են անընդհատ լսել ադրբեջանցի պատվիրակների նույնաբովանդակ հայտարարությունները:

 

Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old Yerevan