Ո՞ւմ են նման լինելու Ձեր երեխաները. գենետիկայի կանոնները` պարզ օրինակով
LIFEՆախ՝ ներկայացնենք մի քանի հայտնի փաստ գենետիկայի աշխարհից, որոնք բացահայտում են՝ ինչպես է խելքը փոխանցվում ծնողներից երեխաներին։
- Մտավոր կարողությունները հորից որդուն չեն անցնում, այսինքն՝ եթե Դուք նույնիսկ հանճար եք, Ձեր որդին չի ժառանգելու Ձեր գեները։
- Հիմարությունը ևս չի անցնում հորից որդուն։ Եթե Դուք նույնիսկ ամենավերջին հիմարն եք, Ձեր որդին չի լինի Ձեզ նման հիմար, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք։
- Մտավոր ունակությունները հորից կարող են անցնել միայն դստերը, այն էլ՝ միայն կիսով չափ։
- Տղամարդկանց խելքը կարող է փոխանցվել միայն մորից, ով իր հերթին այն ժառանգել է հորից։
- Հանճարների դուստրերը միայն կիսով չափ են ստանում իրենց հայրիկների մտավոր ունակությունները, սակայն նրանց որդիները կլինեն հանճար։
- Հենց սա է պատճառը, որ հանճար կանայք գրեթե չկան, ինչպես և չկան 100%-անոց հիմար կանայք։ Մինչդեռ թե՛ հանճար, թե՛ հիմար տղամարդիկ շատ-շատ են։

Տղամարդկանց համար
- Քո որդու մտավոր ունակությունները որոշելու համար նայիր կնոջդ հորը։
- Քո դուստրը ստանում է քո խելքի կեսը։ Մտավոր ունակություններով նա նման է լինում քեզ։ Նրա որդին ստանում է քո մտավոր ունակություններն արդեն ամբողջ ծավալով։
- Քո մտավոր ունակությունները գալիս են մորիցդ, իսկ ավելի ճիշտ՝ մորական պապիկից։

Կանանց համար
- Քո որդին խելքով քո հոր կրկնօրինակն է։
- Քո դուստրը դաստիարակությամբ նմանվում է քեզ, իսկ խելքով՝ հայրիկին։ Իսկ նրա որդիները մտավոր ունակություններով ամբողջովին նման են լինելու ամուսնուդ։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



