Հայաստանում արդեն 109 արեւային կայաններ կան. փոխնախարար
SOCIETYՀայաստանում արդեն 109 արեւային կայաններ կան։ Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառույցների ու բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դրանք մեծ չեն, չնայած արդեն կոմերցիոնների կառուցման հայտեր են ներկայացվել։ Բայց նույնիսկ այդ ոչ մեծ կայաններում 1 մեգավատտ հզորություն է կուտակվել։
«Շուկան մշտապես ընդլայնվում է։ Վերջերս հանրապետությունում բացվեց արեւային պանելների առաջին արտադրությունը, նման հնարավորությունը քննարկում են նաեւ մյուս ընկերությունները»,-նշեց փոխնախարարը։
Կայծքարային ֆոտոտարրերը տեղում չեն արտադրվում (դրանց մեծ մասն ամբողջ աշխարհին մատակարարում են Չինաստանն ու Թայվանը)։ Բայց այստեղ իրականցվում է պատրաստի պանելների լամինացումը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



