Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է միջազգային ռազմական փոխգործակցության ասպարեզի ներկա զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հարցերին եւ վստահություն հայտնել, որ նրանք իրենց մասնագիտական ողջ ներուժը կներդնեն միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հետագա առաջընթացն ապահովելու գործում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



