Գորիսում ծննդյան տորթ ուտելուց հետո 8 մարդ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYՍյունիքի մարզում, հուլիսի 25-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի շարք քաղաքացիներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Նանե Գ.-ն, 20-ամյա Ռազմիկ Գ.-ն, 23-ամյա Շահանե Ա.-ն, 23-ամյա Վլադիկ Ք.-ն, 23-ամյա Նարեկ Ս.-ն, 40-ամյա Սվետլանա Ս.-ն, 6-ամյա Գոռ Գ.-ն եւ 4-ամյա Գեւորգ Գ.-ն։
Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Վ. Քոչարյանի տանը ճաշակել են տորթ, ինչի հետեւանքով էլ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



