Մերձբալթիկայի երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահի հետ
INTERNATIONAL NEWSԼատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է Լատվիայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության բնագավառի իրադրությունը, ռազմավարական համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ սպառնալիքները կիբեռտարածությունում եւ տեղեկատվական տարածությունում, հաղորդել է ՏԱՍՍ-:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



