Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը. գործը դատարանում է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քաղաքացին հայտնվել է Հայաստանյան դատարանում՝ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Պարզվում է՝ Օզգյուլ Դումանը մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Դումանին այդ հարցում օգնել է Աբդուլբարի Կանատը: Վերջինս Թուրքիայի քաղաքացուց պահանջել է 10 հազար դոլար՝ խորհուրդներով, ցուցումներով և տեղեկություններ տրամադրելով` օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը:
Դումանն ու Կանատը կալանավորված են:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



