Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Օրվա սկիզբը կարող է հիասթափեցնել Ցուլերին. Հուլիսի 27-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին այսօր խորհուրդ չի տրվում գլուխ գովել իրենց հաղթանակներով, ուրիշներին փաթաթել իրենց անձնական կարծիքը, փորձել ղեկավարել իրադարձությունները: Առավոտյան և ցերեկն ավելի լավ է զբաղվել առօրյա գործերով, համակերպվել թեթև անհարմարության, միջոցների պակասի կամ ընդհանուր անորոշության հետ: Կանանց հետ շփման մեջ հնարավոր են թյուրիմացություններ: Երեկոյան նախաձեռնությունը կարող է անցնել ձեզ հետաքրքրող մարդուն:

Ցուլ

Օրվա սկիզբը կարող է հիասթափեցնել Ցուլերին: Հնարավոր են անհաջողություններ սիրային և ստեղծագործական ծրագրերում: Կարող է սպասված հաճույքը չպատճառել զվարճանքը, հատկապես, եթե դրանից չափից դուրս շատ բան էին սպասում: Հաճելի անակնկալ կմատուցի երեկոն, եթե դուք շփվող և դիվանագետ եք, ձգտում եք տեղյակ լինել նորաձևության, մասնագիտական կամ այլ նորություններից: Հնարավոր է հաջող գնում, բացահայտում:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում մեծ ծրագրերը կազմել երեկոյի համար: Օրվա հիմնական մասը կարող եք անցկացնել տանը, աշխատավայրում, փակ տարածքում: Բացառված չեն թեթև հիվանդությունները, մտերիմների հետ տարաձայնությունները, հիասթափության, մելամաղձության րոպեները: Փոխարենը երեկոյան կկարողանաք ազատվել առօրյա հոգսերից, փոխել հագուստը կամ մթնոլորտն ավելի հաճելիի և գեղագիտականի:

Խեցգետին

Ցերեկը Խեցգետիններին կարող է սպասվել տեղեկատվական փակուղի, անորոշ կամ անհարմար իրադրություն: Չնայած արդյունքի բացակայությանը կամ անլիարժեքությանը՝ աստղերը խորհուրդ են տալիս գործն ավարտին հասցնել և իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Այն, ինչն այժմ անմիտ է թվում, հետագայում կարող է լավ ծառայություն մատուցել: Օրվա վերջում առաջին պլան կարող են դուրս գալ տնային հանգամանքները:

Առյուծ

Մինչ օրվա վերջ աստղերն Առյուծներին խորհուրդ են տալիս պահպանել սահմանափակումները, ցանկացած կասկածի և թյուրիմացության դեպքում հրաժարվել նախաձեռնությունից: Զսպվածություն, զգուշություն և խելամտություն է անհրաժեշտ ծախսերում, սնման, ռեսուրսների տնօրինման մեջ: Ավելի լավ է չծախսել բուժման համար նախատեսված գումարը: Երեկոն ձեզ ավելի ռոմանտիկ և նախաձեռնող կդարձնի:

Կույս

Աստղերը Կույսերին ամեն ինչում չափավորության կոչ են անում: Շատերը քմահաճ կլինեն, դժգոհ իրենցից, շրջապատից, կարգավիճակից, արտաքինից, կենսական պայմաններից: Մինչ երեկո կարող է ակտուալ մնալ դիետայի կամ տնային օրակարգի պահպանումը, անհրաժեշտ կլինի հավատարմություն կանոններին և սկզբունքներին: Երեկոն կվերացնի սահմանափակումները և նյութական վիճակի բարելավման նախադրյալներ կստեղծի:

Կշեռք

Օրվա առաջին կեսին Կշեռքներին խորհուրդ չի տրվում ակտիվ կենսակերպ վարել: Ջանքերի արդյունավետությունն այդ ժամանակ կասկածելի կլինի, իսկ ուժերը կարող են վատնվել ուշադրությանը ոչ արժանի նպատակների վրա: Դրա փոխարեն ավելի լավ է զբաղվել ներքին հարցերով, նախապատրաստությամբ, առողջությամբ, արտաքին տեսքով: Երեկոն իրավիճակն ամբողջությամբ կփոխի. դուք պահանջված կլինեք և դժվար թե միայնության մեջ մնաք:

Կարիճ

Օրվա իրադարձությունները Կարիճներին թույլ չեն տա անհատական նախաձեռնություն դրսևորել և ողջ գեղեցկությամբ ցուցադրել իրենց անձնական առավելությունները: Հաջողության գրավականը մինչ երեկո կմնա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը, այս կամ այն շրջանակին, խմբին, սոցիալական շերտին պատկանելությունը: Ցերեկը բացառված չէ պայմանական փակուղին, կարող է ամբողջությամբ բացակայել էնտուզիազմը:

Աղեղնավոր

Մինչ երեկո Աղեղնավորների վրա կարող են անտեսանելի կապանքներ լինել: Զսպող գործոն կարող է լինել պարտքը, ինքնազգացողությունը, վստահության պակասը, բնավորության ինչ-ինչ առանձնահատկություն, օբյեկտիվ արտաքին հանգամանք: Բացառված չէ, որ ձեզ կառավարի ներքին բարդույթներից մեկը: Երեկոյան իրադրությունը կփոխվի դեպի լավը, կարելի է վստահել ճակատագրին, լրացնել բաց թողածը, քայլել դեպի ապագա:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը կարող է սկսվել ընկճվածության, մելամաղձության րոպեներից: Հնարավոր է տհաճ հետք վերջին իրադարձություններից: Նույնիսկ գործի բավարարող ընթացքի դեպքում մեծ է անկումային տրամադրության տակ ընկնելու, ներշնչանքին, կասկածին տրվելու հավանականությունը: Օրվա վերջում իրավիճակի նկատմամբ հայացքն ավելի լավատեսական կդառնա: Փոփոխությունը դրական կանդրադառնա աշխատունակության վրա:

Ջրհոս

Ջրհոսները վստահորեն կարող են երեկոյի համար լավատեսական ծրագրեր կազմել: Օրվա վերջում հաջողության համար նախադրյալներ կստեղծվեն, ավելի լավ է բառերի փոխարեն նախապատվությունը տալ կոնկրետ գործողություններին: Անհրաժեշտ քայլը կկատարի գործընկերը կամ հակառակորդը: Հնարավոր է հաջող համագործակցություն: Կարելի է փարատել կասկածները, վերականգնել ներդաշնակությունը, կարգավորել հարաբերությունները:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս մինչև վերջ դիմանալ ստանձնած դերին, պահպանել հավատարմությունը սկզբունքին կամ պարտքին: Չարժե գնալ զիջումների կամ փոխզիջումների, եթե դրանց համար ծանրակշիռ պատճառներ չկան: Տոկունությունը հարգանք կառաջացնի մրցակիցների մոտ, և ինքներդ էլ կսկսեք ձեզ ավելի շատ հարգել: Երեկոյան իրադարձությունները կհուշեն, որ կարելի է փոխել տոնը, իմիջը, փոխգործակցության ոճը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan