Բրիտանացի գիտնականները սերտ կապ են հայտնաբերել հիվանդության ու օդի ջերմաստիճանի միջև
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը, ովքեր կապ են հայտնաբերել մարդկանց մոտ այս կամ այն հիվանդությունների առաջացման ու եղանակային պայմանների` ջերմաստիճանի տատանման միջև, որի ընթացքում տվյալ հիվանդությունը ավելի է տարածվում:
Փորձագետները հետազոտությանը ներգրավել են ավելի քան 16 հազար մարդ: Արդյունքում պարզվել է, որ կամավորների մոտ մեկ քառորդը ցուցադրել է իմունիտետի համար պատասխանատու գենային կառուցվածքի սեզոնային փոփոխության նշաններ տարվա ընթացքում ամբողջ սառը եղանակի ժամանակ:

Սա նշանակում է, որ հենց սկսում են ցրտերը, օրգանիզմում առաջանում է զանազան հիվանդությունների դեմ պայքարելու անհրաժեշտություն:
Իսկ ինչ վերաբերում է տաք երկրներում բնակվող մարդկանց, ապա այդտեղ նշանակություն ունի ոչ թե օդի ջերմաստիճանը, այլ եղանակի փոփոխությունը:

Օրինակ՝ Իսլանդիայում, որտեղ կլոր տարին սառը եղանակ է, սեզոնային տատանումներ չեն նկատվում, իսկ Հնդկաստանում մարդկանց իմունիտետը ակտիվանում է անձրևների ժամանակ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



