Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել
SOCIETYՌուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սադովնիկովը Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր շրջանի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է HaberTurk-ը:
48-ամյա ռուսաստանցին կնոջ և ընկերների հետ հանգստանալիս է եղել միջերկրածովյան հյուրանոցներից մեկում: Նրա կինը հուլիսի 25-ին հայտնաբերել է ամուսնուն լողավազանի մոտ՝ անգիտակից վիճակում, առանց կենդանության նշանների: Դեպքի վայր եկած բժիշկները հայտնել են, որ Դմիտրի Սադովնիկովը մահացած է:
Նրա կինը հայտնել է, որ հանգստի ժամանակ ամուսինը չարաշահել է ոգելից խմիչքների օգտագործումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



