Ծիծաղը կօգնի հեշտությամբ հղիանալ
PHOTOԲազմիցս լսել ենք, որ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը: Սակայն երբեք խորապես չենք մտածել, թե հատկապես ինչպես և ինչի համար է այն օգտակար: Եկեք պարզենք Past.am-ի հետ:

Պարզվում է, որ ծիծաղը հանում է սթրեսը, կանխում է ինֆարկտը, նվազեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ: Որքան էլ որ զարմանալի է, այն նույնիսկ օգնում է հղիանալ, սակայն ծիծաղից հնարավոր է նաև մահանալ: Գիտնականները փորձաքննության են ենթարկել ծիծաղի՝ առողջության վրա ունեցած բոլոր ազդեցությունները:

Ըստ հետազոտողների` անկեղծ ծիծաղը թուլացնում է բարկությունը և վանում է վտանգի զգացումը, մեղմացնում է դեպրեսիան, սթրեսն ու հոգեբանական լարվածությունը: Այս ամենը բացատրվում է նրանով, որ ծիծաղի ընթացքում ավելի ճկուն են դառնում երակների պատերը և ուժեղացնում է էնդոտելիաների գործունեությունը, ինչի պատճառով թուլանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչի հետևոնքով էլ իջնում է կաթվածի և ինֆարկտի հավանականությունը:

Պարզվում է` անկեղծ ծիծաղը 15 րոպեում այրում է 40 կալորիա: Սակայն ծիծաղը որոշ դեպքերում կարող է նաև իրական վտանգ ներկայացնել: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծիծաղից ուշագնաց են եղել և նույնիսկ մահացել են սրտի կաթվածից: Ծիծաղն առաջացրել է ասթմայի նոպաներ, գլխացավ, ծնոտի խախտվածք:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



