Բլատերը կարող է մնալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում. Խորհրդական
SPORTՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ակտիվ մտածում է աշխարհի ամենահարուստ սպորտային կազմակերպության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին տված իր խոստումից հրաժարվելու հնարավորության մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը՝ այդ մասին Sky News-ին հայտնել է նրա խորհրդականներից մեկը:
Կլաուս Շտոլկերը, ով Բլատերին խորհրդատվություն է տրամադրել վերջերս կայացած նախընտրական արշավի ժամանակ, ասել է, որ 79-ամյա շվեյցարացին կարող է մնալ նախագահ այն դեպքում, եթե չհայտնվի նրան փոխարինող «վստահելի թեկնածու»:
Բլատերը հայտարարել է իր հրաժարականի մասին մոտ երկու շաբաթ առաջ՝ վերընտրվելուց օրեր անց՝ ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



