Գիտնականներ․ արհեստական քաղցրացուցիչներն առավել վտանգավոր են, քան ենթադրվում էր
LIFEԱրհեստական քաղցրացուցիչների երկարատև օգտագործումը որպես շաքարին փոխարինող կարող է առաջացնել շաքարախտ, սրտային հիվանդություններ ու առողջության վրա ունենալ այլ վատ ազդեցություններ, հայտարարել են Կանադայի Մանիտոբա համալսարանի փորձագետները։
Կատարված հետազոտության արդյունքները ցույց չեն տվել, որ արհեստական քաղցրացուցիչներն արդյունավետ են ավելորդ քաշի կանխարգելման հարցում։ Սակայն պարզվել է, որ քաղցրացուցիչների օգտագործման դեպքում առկա է ճարպակալման, շաքարախտի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման զարգացման հավանականություն։
«Հաշվի առնելով արհեստական քաղցրացուցիչների տարածվածությունն ու միևնույն ժամանակ ճարպակալման բարձր մակարդակն ու դրա հետ կապված հիվանդությունները, անհրաժեշտ է հավելյալ, առավել ճշգրիտ հետազոտությունների անցկացում՝ քաղցրացուցիչների սպառման ռիսկերը գնահատելու համար»,-ասել են բժիշկները։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



