Գիտնականներ․ չիպսերը կախվածություն են առաջացնում
LIFEԲրիտանացի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլի չիպսերն առաջացնում են նույնպիսի հոգեբանական կախվածություն, ինչպիսին ալկոհոլն ու թմրանյութերը։
Մինչ այս վարկածը հաստատելը` մասնագետները կատարել են փորձ՝ ավելորդ քաշով տառապող կամավորների մասնակցությամբ։ Մասնակիցներին ցույց են տվել տարբեր նկարներ։ Պարզվել է, որ չիպսերի միայն նկարներն արդեն իսկ մարդկանց կենտրոնական նյարդային համակարգում ակտիվություն է առաջացնում, որն էլ պատասխանատու է կախվածության դրսևորման համար։ Այսպիսի ռեակցիա է առաջանում նաև մարդկանց մոտ, երբ նրանց ցույց են տալիս կոկաինի նկարներ։
Նույն արդյունքն է առաջանում նաև ալկոհոլի սիրահարների մոտ, երբ նրանց ցույց են տալիս գինու շիշ։
Նշվում է, որ երբ կամավորները նայել են առողջ սննդի նկարներին, նրանց ուղեղում նմանատիպ ռեակցիաներ չեն առաջանում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



