Երևանի Մաշտոց-Սայաթ-Նովա և Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկներում տեսախցիկներ կտեղադրվեն
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված տեսախցիկները՝ Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



