Երջանիկ մարդկանց 13 սովորույթները
LIFE1. Երջանիկ մարդիկ առաջին հերթին արժևորում են պարզ հաճույքները: Ավելի ճիշտ՝ կարողանում են տեսնել դրանք:
2. Նրանք նախապատվությունը տալիս են խորը զրույցին, ժամանակ չեն ծախսում դատարկաբանությունների վրա:
3. Նա, ով կարողանում է երջանիկ լինել, կարողանում է լսել: Այդ ունակությունը նրան հնարավորություն է տալիս հաստատել սոցիալական կապեր:
4. Երջանիկ մարդիկ կապ են պահպանում: Եթե մարդը հաճելի է ձեզ, ապա պետք չէ ամաչել կամ ժամանակ խնայել հեռախոսի կամ համացանցի միջոցով նրա հետ շփվելու համար:
5. Նրանք իրենց շրջապատում են հետաքրքիր ու դրական մարդկանցով:
6. Երջանիկ մարդիկ մշտապես փնտրում են լավը և գտնում:
7. Նա, ով երջանիկ է, ուրախությամբ իր ժամանակը նվիրում է մյուսներին:
8. Նրանք գումարներ չեն խնայում մյուսների վրա:
9. Երջանիկ մարդիկ մշտապես ժպտում են:
10. Երջանիկ մարդիկ մշտապես առաջ են գնում:
11. Նրանք զբաղվում են հոգևոր գործերով:
12. Երջանիկ մարդիկ զբաղվում են սպորտով:
13. Նրանք նախընտրում են լավ երաժշտություն:
Աղբյուրը՝ Slaq.am



