Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Եկ Արցախ. Գանձասարի վանական համալիրում առաջիկայում կստեղծվի հացի մշակույթի թանգարան

INTERNATIONAL NEWS

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրը, որպես ճարտարապետական եզակի կոթող, անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին, ովքեր հատկապես ամառվա շրջանում ընտրում են Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը Վանք գյուղի մոտակայքում է. դեռեւս 2000-ականներին մեկնարկեցին վանական համալիրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում էին ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի միջոցներով:

Գանձասարի վանքն առաջին անգամ օծվել է Վարդավառի տոնին, եւ ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 23-ին, վանքում նշվեց օծման 777-ամյակը:

Արցախյան ազատամարտի ժամանակ  վանքը եղել է հակառակորդի հիմնական թիրախներից մեկը. վանքի պատերի, պարիսպների վրա մինչ այսօր կարելի է տեսնել 90-ականներից մնացած ռմբակոծության հետքեր, անգամ չպայթած արկը, որն արձակվել է եղել վանքի ուղղությամբ, սակայն այդպես էլ նպատակին չի հասել:

Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով՝ վանական համալիրի վերանորոգմանն ուղղված բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում, որոնք շարունակական բնույթ են կրում:

«Հիմնահատակ վերանորոգում է իրականացվել՝ խցերը,  քառուղիները, ընդհանուր համալիրը: Առաջիկայում նպատակ ունենք հացի մշակույթի թանգարան ստեղծել այստեղ, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհին ներկայացնել, թե ինչպիսի զարգացումներ է ունեցել հացի մշակույթը հայոց բարձրավանդակում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վանահայրը:

Գանձասարի պատմության՝ 11 լեզվով թարգմանված գիրքը առավել ընկալունակ եւ մատչելի է դարձնում զբոսաշրջիկների այցը դեպի վանական համալիր, որտեղ նրանք՝ ըստ վարդապետ Շաքարյանի, հատկապես տպավորվում են մարդկանց հյուրասիրությամբ:

 

Վանքի մոտակայքում նաեւ կարելի է տեսնել  Գանձասարի մատենադարանը, որը նույնպես կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը:  Այն բաղկացած է գիտական և թանգարանային բաժիններից, դահլիճից, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գիտաժողովներ,  գրադարանից ու ընթերցասրահից: Արցախյան մատենադարանում կարելի է ծանոթանալ վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ընկած ժամանակահատվածն ընդգրկող  ձեռագրերին, հնատիպ գրքերին: 

Ինչպես հենց վանքի պատերին փորագրված պատկերներն են առեղծվածային ու չբացահայտված, այդպես էլ  չորս կողմում սփռված բնաշխարհը, որն արժե կյանքում գոնե մեկ անգամ տեսնել ու զգալ: 

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 22-24-ը հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արցախ: Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առնչվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով: 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6