Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ–ն ռազմաբազա է տեղակայելու Ադրբեջանո՞ւմ

INTERNATIONAL NEWS
Ամերիկյան հետախուզական–վերլուծական Stratfor ընկերությունը հրապարակել է 2015–2025 թթ. համար իր աշխարհաքաղաքական կանխատեսումը, որում նշվում է Ադրբեջանում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորության մասին:
 
Baltnews–ի ներկայացմամբ՝ Stratfor–ը, որին նաև անվանում են ստվերային ԿՀՎ, իր կանխատեսման մեջ պնդում է, որ ԱՄՆ–ն փորձում է ՆԱՏՕ–ին զուգահեռ ստեղծել միությունների համակարգ՝ Մերձբալթիկայից մինչև Բուլղարիա և դրանցում ներառել հնարավորինս շատ երկրներ:
 
«Տասնամյակի առաջին կեսի հարցը դառնալու է այն տարածքը, որն ընդգրկելու է նոր՝ Բալթյան–սևծովյան միությունը: Տրամաբանական կլիներ այն ընդլայնել մինչև Ադրբեջան և Կասպից ծով»,– նշել են կանխատեսման հեղինակները:
«Փորձ կարվի միության նեջ ներառել նաև Թուրքիան և դրա սահմանները հասցնել մինչև Ադրբեջան: Այդ երկրներ կուղարկվեն զորքեր՝ առկա սպառնալիքներին համարժեք»,– նշված է կանխատեսման մեջ:
 
Ըստ հեղինակների՝ դա լինելու է տասնամյակի առաջին կեսի գլխավոր հարցը: ԱՄՆ–ն չի միջամտի եվրոպական խնդիրներին, չի պատերազմի Չինաստանի հետ և հնարավորինս քիչ կմիջամտի մերձավորարևելյան գործերին:
 
Այս թեմայի շուրջ ամերիկյան «Defense news» թերթին հարցազրույց է տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ԱՄՆ զորքերի փոխհրամանատար Չաք Ուոլդը և խոսել ԱՄՆ ապագա ռազմաբազաների մասին: Գեներալի խոսքով, Եվրոպայում ամերիկյան զորքերի ղեկավարությունը մտադիր է մեծացնել իր ներկայությունը Աֆրիկայում և մերձկասպյան տարածաշրջանում: Չաք Ուոլդը նշել է այն երկրները, որտեղ կարող է ռազմաբազա տեղակայվել: Դրանք են՝ Ադրբեջանը, Ուգանդան, Սան–Տոմեի և Պրինսիպիի կղզային պետությունը: Ըստ գեներալի, ամերիկյան զորքերի ապագա խնդիրներից մեկը Ադրբեջանի նոր խողովակաշարի անվտանգության ապահովումն է:
 
Ամերիկացի գեներալին արդեն արձանագրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Ըստ նրա՝ այսօր դժվար է ասել, թե Ադրբեջանի համար որքանով է շահավետ ԱՄՆ–ի ռազմաբազայի ստեղծումն իր տարածքում: «Բնականաբար, մեր տարածաշրջանն այնպիսին է, ուր ավելի, քան որևէ այլ վայրում առկա է անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտություն: Հիմնական խողովակաշարերը Բաքու–Ջեյհանն ու Բաքու–Էրզրումն են, որոնք դրան ավելի մեծ նշանակություն են տալիս: Կարծում եմ՝ ճիշտ է, որ ՆԱՏՕ–ն ունի եվրոպական մայրցամաքում անվտանգության և կայունության ապահովման առաքելություն, իսկ Հարավային Կովկասը Եվրոպայի մաս է»,– նշել է Մամեդովը: Իսկ ինչ վերաբերում է մնացյալին, ապա ըստ Մամեդովի, «այդ ամենը հեռանկարային դատողություններ են, ամերիկացի մի գեներալի ենթադրություններ»: Իր հերթին, ռազմական փորձագետ, Միլի Մեջլիսի պատգամավոր Վլադիմիր Տիմոշենկոն նշել է, որ էական տարբերություն կա «բազա» և «խողովակաշարի պահպանություն» հասկացությունների միջև: «Դրանք տարբեր բաներ են: Ռազմաբազան իր մեջ ներառում է շատ մեծ ենթակառուցվածք: Դրանք օդանավակայաններ են, պահեստներ, անձնակազմ, տեխնիկա և այլն»,– ասել է նա:
 
Նշենք նաև, որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի պահպանությունն իրականացվելու է Ադրբեջանի և Վրաստանի հատուկ ստորաբաժանումների միջոցով: Սակայն, եթե ամերիկացի գեներալի հայտարարությունը ճիշտ է, ուրեմն Վաշինգտոնը որոշել է ինքն ստանձնել այդ գործառույթը և դրանով իսկ արդարացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Սակայն այդ հեռանկարը բացասական արձագանք կարող է առաջացնել տարածաշրջանի երկու գերտերությունների՝ Ռուսաստանի ու Իրանի կողմից: Ռուսաստանը դժվար թե անտարբերություն ցուցաբերի, եթե իր սահմանների մոտ տեղակայվի ամերիկյան ռազմաբազա: Դրա առկայությունը կընկալվի որպես ուղղակի սպառնալիք: Այն այդպիսին կընկալվի նաև Իրանի կողմից: Առավել ևս, եթե նկատի ունենանք Ռուսաստան–ԱՄՆ և Իրան–ԱՄՆ օրեցօր աճող լարվածությունը:
 
 
Արփի Սահակյան
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6