Սահակաշվիլուն զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից
INTERNATIONAL NEWSԵրեկ համաշխարհային լրատվամիջոցներն ակտիվորեն էին արձագանքել այն փաստին, որ Վրաստանի էքս–նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի էքս–գուբերնատոր Միխեիլ Սահակաշվիլին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով, զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, որը բազմիցս է քննադատել Սահակաշվիլուն և ֆեյսբուքյան իր էջում նախագահի հրամանն էլ որակել է իբր Պորոշենկոյի՝ սեփական սխալների ընկալում, սակայն, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չկար, մամուլը դրան չէր անդրադառնում:
Այժմ արդեն, Ուկրաինայի միգրացիոն ծառայության պաշտոնական հաստատումից հետո, վարդերի հեղափոխության արքան անանձնագիր մեկն է դարձել՝ ինչպես կատակում է ուկրաինական մամուլը, փորձելով կանխատեսել հետագա զարգացումները: Այն է՝ այս պահին ԱՄՆ–ում գտնվող Միխեիլ Սահակաշվիլին, կժամանի՞, այնուամենայնիվ, Կիև (եթե ժամանի՝ անմիջապես իրականություն կդառնա վրացական երազանքը. Սահակաշվիլին կձերբակալվի իրավապահ մարմինների կողմից և կտեղափոխվի Վրաստան, որտեղ նրան դատական հետապնդում է սպասվում), թե՞ փախստականի կարգավիճակ ձեռք կբերի հարազատ Նահանգներում:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին՝ այստեղ նույնպես ամեն բան միանշանակ չէ: Անկախ Սահակաշվիլու նկատմամբ վերաբերմունքից, Կիևում շատերն են համոզված, որ ներկայի իշխանությունների դեմ մշտապես կոշտ քննադատությամբ հանդես եկած, պորոշենկոներից, ավակովներից ու օլիգարխներից երկիրը հասարակ ուկրաինացուն հանձնել խոստացած Սահակաշվիլու նկատմամբ նախագահ Պորոշենկոն պարզապես անձնական վրեժխնդրություն է դրսևորել, չարաշահելով պաշտոնական դիրքը: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն պաշտոնական հաղորդագրությունը, թե՝ 2015 թ–ին Սահակաշվիլուն քաղաքացիություն է շնորհվել կեղծ տեղեկությունների ու փաստաթղթերի հիման վրա: Եվ դրանով ո՞վ է վարկաբեկվում՝ Սահակաշվիլի՞ն, թե նրան կեղծիքի հիման վրա քաղաքացիություն շնորհած Պորոշենկոն:
Ինքը՝ Սահակաշվիլին փաստին անդրադարձել է վիդեոտեքստի մակարդակում: Նա հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել ներկայի իշխանությունների կողմից և խոստացել է, որ անպայման մեկնելու է Կիև՝ զբոսնելու Մայդանում: Ուկրաինայում հիմնած նրա կուսակիցներն էլ իրենց հերթին են հայտարարել, թե Պորոշենկոն օգտագործել է Սահակաշվիլուն իր PR–ի համար, նաև՝ հակամոսկովյան տրամաբանության մեջ: Իսկ երբ վերջինս դուրս է եկել վերահսկողությունից՝ որոշելով իրապես աշխատել, ոչ թե հերթական օլիգարխը դառնալ, նրանից դիկտատուրայի տրամաբանությամբ են որոշել վրեժխնդիր լինել:
Գոհար Սիմոնյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



