Արցախի Մարտունու շրջանում ականի վրա «ԶԻԼ-130»-ի պայթյունից տուժածներ չկան
SOCIETYԱրցախի Մարտունու շրջանում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Այս մասին տեղեկացրին Արցախի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հուլիսի 27-ին ժամը 11:36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



