Հնդկաստանում հեղեղումները խլել են 600 մարդու կյանք
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում հեղեղումների պատճառով 2017 թվականի ընթացքում մահացել է շուրջ 600 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Կիրեն Ռիջիջուն:
226 հազար մարդ բնակվում է ճամբարներում, 63 հազարի տները քանդվել են, վնասվել են շուրջ 280 հազար հեկտար ցանքատարածություններ:
Հեղեղումները Հնդկաստանում ամենավտանգավոր տարերային աղետներից են: 2016 թվականի ընթացքում տարերային աղետների հետևանքով երկրում զոհվել է շուրջ 1600 մարդ: Դրանցից ամենաշատը՝ շուրջ 700 մարդ, մահացել են սաստիկ շոգերի պատճառով: Մահացության մակարդակով երկրորդ հորիզոնականում են հորդառատ անձրևները՝ 475 մարդ: Եվս 415-ը մահացել են կայծակի հարվածից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



