Ինտիմ հիգիենայի կանոններ, որոնք դուք չեք իմացել
LIFEԱռողջության և գեղեցկության առաջին նախադրյալը մաքրությունն է: Դժբախտաբար, երիտասարդներից շատերը մինչև սեռական հասունացումը մաքրությանը մեծ ուշադրություն չեն դարձնում:
Ֆիզիկական բուռն աճի և մարդու ներքին օրգանների, համակարգերի հարաճուն զարգացման շրջանում անձնական հիգիենայի պահանջներն ավելի են կարևորվում: Եթե տանը կան անձնական հիգիենայի համար նպաստավոր պայմաններ (ցնցուղ, լոգարան) ուրեմն ոչինչ չի կարող արդարացնել երիտասարդ մարդու փնթիությունը:
Քնից առաջ ամեն օր լողանալն անհրաժեշտ է, որպեսզի մաքրվեն օրվա ընթացքում քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտադրած արտազատուկները, որոնց մեջ կան փոշի, կեղտ, ինչպես նաև մաշկի մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած նյութեր, որոնք տհաճ հոտ ունեն: Տաք ցնցուղը թուլացնում է օրվա ընթացքում կուտակված լարվածության զգալի մասը, նպաստում նյարդային համակարգի հանգստանալուն և խաղաղ քուն պարգևում:
Երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվորեն գործել, պետք է ամեն օր զբաղվել սեռական օրգանների մաքրությամբ: Դա վերաբերում է և՛ աղջիկներին, և՛ տղաներին: Լավ կլինի, ամեն օր լոգանք ընդունել ու սեռական օրգանները ամեն օր պարտադիր լվանալ, այդ թվում նաև` զուգարանից հետո, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները կանխարգելելու նպատակով:
Սեռական դաստիարակության կարևոր հանգամանքներից է իր սեռի հիգիենայի մասին ժամանակին տեղեկացումը և անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին վարժեցումը: Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարևորը դաշտանի մասին տեղեկությունների լուսաբանումն է: Որքան էլ տարօրինակ է, դեռահասների խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող սեքսոլոգները հաստատում են, որ աղջիկներից շատերի համար առաջին դաշտանը անակնկալ է կամ քիչ հայտնի, անծանոթ, սարսափեցնող երևույթ:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



