Արմեն Սարգսյան.«Նարեն տեղյակ չէր, որ նշանվում ենք:)»
PHOTOԱրմեն Սարգսյանը նշանադրվել է: Հաղորդավարի ընտրյալն օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանի դուստրն է՝ Նարե Համբարձումյանը: 21-ամյա սկսնակ երգչուհին եւ Արմենը ծանոթացել են այս գարնանը՝ ընդհանուր ծանոթներից մեկի միջոցով.«Միանգամից հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված: Մի շարք ընդհանրություններ ունենք, դրա համար էլ շատ շուտ կապվեցինք իրար»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:
Նշանադրությունը տեղի է ունեցել հուլիսի 19-ին.«Ինքնատիպ տարբերակ էի ընտրել: Այդ օրը մկրտվեցի, ու որպես հյուր ներկա էր նաեւ Նարեն, ով եկել էր ընկերներիս հետ ծանոթանալու: Խնջույքի թեժ պահին նրան մատանի նվիրեցի՝ առաջարկելով դառնալ իմ կինը: Ինչպես տեսնում եք, համաձայնեց: Անակնկալի էր եկել, շատ հուզված էր:)»,- պատմել է հաղորդավարը՝ նշելով, որ սիրելիի ընտանիքի անդամներին նախապես տեղեկացրել էր մտադրության մասին:
Զուգի պսակադրությունը տեղի կունենա 2018 թվականին.«Այս տարի դեռ շատ գործեր ունենք, որ պետք է հասցնենք ավարտել: Բացի դա, արտերկրից հյուրեր ունենք, որոնք հաջորդ ամառ նոր այստեղ կլինեն»:
Արմենից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են անցկացնելու ամառային արձակուրդները.«Նարեն իր ընտանիքի հետ այժմ Եգիպտոսում է, ես էլ կարճ ժամանակով կգնամ Վրաստան՝ Սեւ ծով: Ցավոք, շատ ժամանակ չունեմ լիակատար հանգստի մեկնելու համար»: