Ծնողներին և 17 հարևաններին սպանած չինացին դատապարտվել է մահապատժի
INTERNATIONAL NEWSՉինաստանի Յուննյան նահանգի Ցյուզին քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել 28-ամյա երիտասարդի, ով 2016 թվականի սեպտեմբերին սառնասրտորեն սպանել է 19 մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերին երիտասարդը ժամանել է գյուղ՝ ծնողների մոտ: Երեկոյան ծնողներից գումար է խնդրել: Այդ հողի վրա նրանց մեջ վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում որդին սպանել է հորն ու մորը:
Վախենալով, որ սպանության մասին հայտնի կդառնա, տղան որոշել է սպանել նաև 17 հարևաններին:
Հանցագործությունը երկու օրում բացահայտվել է: Ձերբակալությունից հետո հանցագործն ընդունել է մեղքը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



