Ադրբեջանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցելու
INTERNATIONAL NEWSՎրաստանում հաջորդ շաբաթ տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ, ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ` արտաքին գործերի նախարարությունից:
Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



