Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Շիրակում կատարվել են առանձնապես խոշոր չափերով գողություններ

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Շիրակի մարզում առանձնապես խոշոր չափերի գողության մի քանի դրվագներ, որոնք կատարվել են նույն անձանց կողմից։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ախուրյանում 2015 թվականի սեպտեմբերի 16-ին և Գյումրիում 2015 թվականի հոկտեմբեր 9-ին տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով գողությունները կատարվել են նույն անձանց կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ գողությունների իրագործմանը մասնակից է եղել 4 անձ, որոնցից 2-ը՝ գյումրեցի, 2-ը՝ երևանցի։ Տների ընտրությունը կատարել են գյումրեցիները եւ ընտրված բնակարանի վերաբերյալ տեղեկությունները տրամադրել մյուս անձանց, իսկ բուն գողությունը կատարել են 2 երևանցիները։

Ըստ նախնական համաձայնության՝ գյումրեցի ընկերների կողմից ստանալով անհրաժեշտ տեղեկությունները, երևանցի 2 տղամարդ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 13-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելու և դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի տուն և գողացել առանձնապես խոշոր չափերի` 4 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, 9 հազար ՀՀ դրամ և 2 ԱՄՆ դոլար գումար:

Գողության մյուս դրվագը գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին. ստացված նախնական տեղեկատվության հիման վրա՝ Երևանի 2 բնակիչներն ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի բնակարաններից մեկը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, բիժուտերիա,  1 միլիոն182 հազար 700 ՀՀ դրամին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար և տանտիրոջ նույնականացման քարտը, որոնք գտնվել են կանաչ գույնի մետաղյա պահարանի և զարդատուփի մեջ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ հափշտակությունը կատարելուց հետո միանալով տուժողի տան մոտ իրենց սպասող 2 գյումրեցիներին՝ նրանցից մեկի առաջարկով գնացել են աներոջ տան բակում գտնվող արհեստանոց, որտեղ բացել են մետաղյա պահարանը և վերցրել ոսկյա զարդերը, իսկ հափշտակված բիժուտերիան լցրել դրա մեջ ու այրել։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով  մետաղյա պահարանը դնելով թղթե արկղի մեջ ու թելով կապելով՝ գցել են Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հետնամասում գտնվող գետակը:

Նախաքննությամբ պարզվել է նշված 4 անձանց ինքնությունը, որոնցից 3-ը հայտնաբերվել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Երևանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերով (2 դրվագ) և 324-րդ հոդվածի առաջին մասով, Գյումրու 2 բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով (2 դրվագ) և 38-324-րդ հոդվածի 1-ին մասով։

4-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank