Պաշտպանության նախարարն ընդունել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի սաներին
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի սաներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը կարևորել է նման հանդիպումներն ու հորդորել ազատ ժամանակն օգտագործել լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու և շփումների շրջանակն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները և իր պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



