15.00 -Ալո՞․․․ սիրելի՞ս․․․ Տանը ձանձրանում էի, որոշեցի քեզ զանգել։ Ի՞նչ բանի ես։ -Աշխատում եմ, ինչ պիտի։ Լիքը գործ կա։ Դե լավ, առայժմ․․․ 15.20 -Ալո՞, սիրելիս։ Ինձ թվաց՝ հետս մի տեսակ չոր խոսեցիր,...
LIFEBestinfo.Am-ը ներկայացնում է՝ 15.00 -Ալո՞․․․ սիրելի՞ս․․․ Տանը ձանձրանում էի, որոշեցի քեզ զանգել։ Ի՞նչ բանի ես։
-Աշխատում եմ, ինչ պիտի։ Լիքը գործ կա։ Դե լավ, առայժմ․․․ 15.20 -Ալո՞, սիրելիս։ Ինձ թվաց՝ հետս մի տեսակ չոր խոսեցիր, այ տղա։ -Չասացի՞՝ գործի եմ, աղջի։ Կողքս լիքը մարդ կա։ Ցը՛․․․ 15.30 -Ալո՞։ Դո՞ւ ես․․․ Հողերս գլխիդ, կմեռնեիր՝ ինձ մի քնքուշ ու քաղցր խոսք ասեիր․․․ 15.35 -Ալո՞։ Առաջ ավելի համարձակ էիր․ հրապարակում գոռում էիր իմ հանդեպ քո անսահման սիրո մասին։ Քաքլա՛ն․․․ Դե ասա, որ սիրում ես ինձ․․․ -Մի խանգարիր, թող աշխատեմ, աղջի։ 15.38 -Էս դո՞ւ ես, փալասի մեկը․․․ Ուրեմն կանչեք մարդուս․․․ Ո՞նց թե՝ ով։ Նա, որի ռեխին գրված է, որ ինքը քաքլանի մեկն է․․․ Եթե հենց հիմա չասես, որ ինձ սիրում ես, քեզնից կբաժանվեմ։ -Փառք Աստծու։ Բարով երթաս, ճամփադ բաց է։ 15.40 -Թաղեմ բոյդ․․․ Ունեցած-չունեցածս հավաքել եմ, որ ռադս քաշեմ․․․ Հը՞։ Հիմա ասելո՞ւ ես, թե՞ չէ, այ տղա։ -Գնա գրողի ծոցը․․․ 15.42 -Վերջ, սրիկա, ես գնացի։ Մնաս բարով․․․ Հը՞․․․ — ․․․՛՛՛ 15.45 -Ալո՞, դեռ չե՞ս գնացել։ Ուրեմն ինձ լսիր։ Ես քեզ սիրում եմ, այ լիրբ։ Տիրոջդ մե՛րը․․․ -Վայ չունենամ քեզ․․․ Տես՝ չուշանաս, կյանք․․․ Տորթ եմ թխել՝ մատներդ էլ հետն ես ուտելու․․․ Պաչիկներ․․․ Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ http://bestinfo.am/archives/11759
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



